Հարավային բևեռի վրա գտնվող օզոնային շերտը գերազանցել է Անտարկտիդայի չափերը
Հարավային բևեռի վրա ձևավորված օզոնային անցքը չափերով գերազանցել է Անտարկտիդան և, ըստ փորձագետների, առաջիկա երկու-երեք շաբաթվա ընթացքում կշարունակի աճել:
Այս մասին իր կայքում հայտնել է «Copernicus» արբանյակային մոնիտորինգի ծառայությունը, որը ստեղծվել է ԵՄ իշխանությունների կողմից 2014 թվականին: Գիտնականները նշել են, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում օզոնային անցքի զգալի աճ է գրանցվել։ Անտարկտիդայի վրա օզոնի նախորդ անցքը փակվել էր 2020 թվականի դեկտեմբերի վերջին:
ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը նշել է, որ անցքը անցյալ տարի արագորեն աճել է օգոստոսի կեսերից։ Նշվում է, որ ամբողջ աշխարհը այս ուղղությամբ պետք է օրականացնի բնապահպանական աշխատանքներ։