Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին
Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ լրատվականից։
Պատերազմի հետևանքով տեղահանված և տունը կորցրած արցախցիների համար նախատեսվող տներից մեկը կկառուցվի Ազգային ժողովի կողմից հատկացված գումարով: