Կուբայում երկու տարեկանից բարձր երեխաները կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ
Կուբայում սկսվել է երկուից տաս տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը: Երկիրն ունի ներքին արտադրության երկու պատվաստանյութ՝ «Աբդալա» և «Սոբերենա»․ երկուսն էլ պահանջում են երեք դեղաչափ:
Նախորդ շաբաթ կառավարության հրամանով սկսեց պատվաստվել 11 -ից 18 տարեկան մարդկանց: Ենթադրվում է, որ այս ամենը կօգնի զսպել դելտա շտամի տարածումը երկրում: Կուբան կանգնած է «COVID-19» դեպքերի պարբերական աճի շեմին, ինչը ուժեղ ճնշում է գործադրում առողջապահական հաստատությունների վրա և սրում տնտեսական խնդիրները:
Երկրում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 776,000 դեպք, մահացել է ավելի քան 223,000 մարդ: