Լոնդոնի գերագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը
Լոնդոնի գերագույն դատարանը 90 տարով հետաձգել է արքայազն Ֆիլիպի կտակի հրապարակումը՝ նրա այրու՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Էղիզաբեթ Երկրորդի «արժանապատվությունն ու հեղինակությունը» պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում է РБК- ն՝ հղում անելով BBC-ին:
Այս ամբողջ ընթացքում ծրարը լինելու է Լոնդոնի Բարձրագույն դատարանի ընտանիքի վերաբերող բաժնի պահարանում, որտեղ պահվում են արքայական ընտանիքի մահացած անդամների և Էլիզաբեթ II-ի մերձավորների ևս 30 կտակներ:
Հաստատված սովորույթը ենթադրում է, որ թագավորական կտակը կարող է կնքված մնալ տասնամյակներ շարունակ: Սա, ըստ լրագրողների, կարող է օգնել գաղտնի պահել իշխող միապետի և նրա շրջապատի անձնական կյանքի որոշ դրվագներ։