Նապոլեոնի գլխարկը աճուրդում կվաճառվի շուրջ 600 հազար դոլարով
Նապոլեոնի հայտնի եռանկյունի գլխարկներից մեկը կդառնա «Sotheby's» առցանց աճուրդի վաճառվող գլխավոր իրը: Այս մասին Փարիզում հայտնել են աճուրդի տան ներկայացուցիչները:
Նրանք մասնավորապես նշել են, որ գլխարկը ուղևորվել է Նապոլեոնի հետ 1807 թվականին նրա ռազմական արշավի ընթացքում։ Պատմաբանները հայտնաբերել են այս գլխազարդերից միայն 19-ը, որոնք պատկանում էին Բոնապարտին, նրանցից շատերն արդեն թանգարանային հավաքածուներում են: Աճուրդը, որտեղ կցուցադրվեն Նապոլեոնի հետ կապված մի շարք իրեր, կանցկացվի սեպտեմբերի 15-ից 22-ը:
Փորձագետները կարծում են, որ գլխարկը կվաճառվի մոտ 600 հազար դոլարով։