Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, էլ ուրիշ բան չանենք՝ չշնչենք, չքնենք ու զբաղվենք հիմա էդ մի ճանապարհով՝ ճիշտ չի․ Քերոբյան (տեսանյութ)
Այո, մենք անհանգստացած ենք Որոտանի ճանապարհային հատվածում ադրբեջանցիների կողմից ոստիկանական հենակետ տեղադրելու առիթով, քանի որ այն տնտեսական խնդիրներ է առաջացնում։ Այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրուցյում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նրա խոսոքով բեռնատարները խուսափում են գալ, բայց նախարարը վստահեցրեց, որ այս ուղղությամբ մեր իշխանությունը աշխատանք է տանում։
«Պատերազմից հետո մեր երկրում նման խնդիրներ հաճախ կկրկնվեն, բայց պետք է սառնասիրտ մոտենալ և դրանք կքիչանան ու կվերանան։ Եթե ձեզ թվում է, որ պետք է կյանքը կանգնեցնենք, էլ ուրիշ բանի մասին չմտածենք, ուրիշ բան չանենք ու զբաղվենք հիմա էդ մի ճանապարհով, չշնչենք, չարտաշնչենք, չքնենք, չզարթնենք՝ ճիշտ չի»,-ասաց Քերոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում