Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում. Սոթք-Վարդենիս ճանապարհը փակ է. քաղաքացիները դեմ են համայնքների խոշորացմանը (տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները դժգոհ են համայնքների խոշորացման ծրագրից: Իրենց դժգոհությունը նրանք արտահայտել են բողոքի ակցիայով և փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը:
Ակցիայի մասնակից մի բնակչուհի նկատեց, որ իշխանության կողմից անտարբեր վերաբերմունքի են արժանացել զուտ այն պատճառով, որ իրենք փախստականներ են:
«Էս տարածքում փախստականներ են ապրում, շան տեղ չեն դնում»,- ասաց կինը:
Մեկ այլ քաղաքցի էլ նկատեց, որ սահմանամերձ գյուղ է ու ապրում են ահը սրտում, բայց ոչ ոք դա չի տեսնում ու ոչ ոքի դա չի հետաքրքրում:
«Ինչ ուզում՝ անում են: Մեզ հարցրե՞լ են, հարմա՞ր ա մեզ էդպես, թե՞ չէ: Թող գան մի գիշեր էստեղ մնան, որ հասկանան՝ ոնց ենք ապրում թուրքի կողքին: Մինչև երբ պետք է ամբողջ գիշեր լուսամուտի դեմը նստենք, տեսնենք՝ թուրքը գալիս է, թե չի գալիս: Քիչ է, որ թուրքի բերանն ենք, հիմա էլ տենց են անում»,-ասաց ակցիայի մասնակից կինն ու ընդգծեց, որ պահանջում են չմիավորել 18 գյուղը:
Մեկ այլ բնակիչ էլ նշեց. «Նախ թող անվտանգությունն ապահովեն, նոր մտածեն միավորման մասին: ԱԺ-ում միայն իրենց օգտին են որոշում կայացնում, ժողովրդի մասին չեն մտածում, մեզ այդպիսի Ազգային ժողով պետք չի»:
Նրանք նաև վճռական են տրամադրված՝ չեն բացի ճանապարհը և իրենց պահանջին տեր կկանգնեն մինչև վերջ:
«Մեր ասածը չի անցնի՝ կգնանք Երևան»,-ասացին գյուղացիները:
Վերջիններս նշեցին, որ համայքապետից գոհ են. կանգնում է բոլորի կողքին: Իրենց պահանջը միայն խոշորացումնից հրաժարվելն է:
Մանրամասները՝ տեսանյութում