«Յուվենտուս»-ը և «Միլան»-ը հետաքրքրված են Իսկոյի ծառայություններով
Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Իսկոյի ծառայություններով հետաքրքրված են ինչպես «Յուվենտուս»-ը, այնպես էլ՝ «Միլան»-ը։ Այս մասին հայտնում է Calcio Mercato-ն:
29-ամյա խաղացողի գործող պայմանագիրը «Սանտիագո Բեռնաբեուում» լրանում է հաջորդ ամառ, և նա ազատ կլինի հունվարին բանակցել ցանկացած հավանական գնորդի։ «Յուվեն» և «Միլան»-ը երկուսն էլ կցանկանային վարձակալել Իսկոյին, սակայն իսպանացին մրցաշրջանը փայլուն սկսեց «Ռեալ»-ում։
Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին վստահում է Իսկոյին, ուստի նրա տրանսֆերային հարցը առաջիկա ձմռանը կամ ամռանը ավելի կբարդանա։