Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի «Լիվերպուլ»-ի դեմ հանդիպումը
Իտալական «Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի խաղարկության «Լիվերպուլ»-«Միլան» հանդիպումը։ Այս մասին տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքէջից։
Ֆուտբոլիստը մկանային թեթև ցավեր է զգացել և ակումբի բժշկական անձնակազմը որոշել է ռիսկի չդիմել ու նրան չհայտավորել խաղին։
Ֆուտբոլիստը Իտալիայի առաջնության վերջին տուրում խաղադաշտ դուրս գալով հեղինակեց այս մրցաշրջանում իր առաջին գնդակը։