Կրիշտիանու Ռոնալդուն կրկնեց Իկեր Կասիլիասի ռեկորդը
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ևս մեկ բացառիկ ցուցանիշ գրանցեց Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Յանգ Բոյսի» դեմ խաղում: Պորտուգալացին մրցաշարում անցկացրեց իր 177-րդ խաղը:
36-ամյա ֆուտբոլիստը գերազանցել է Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասի ռեկորդը Չեմպիոնների լիգայի ամենաշատ հանդիպումներ անցկացնելու համար: Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 53 խաղ, «Ռեալի» կազմում՝ 101, «Յուվենտուսի» կազմում՝ 23:
Չեմպիոնների լիգայում հարձակվողը խփել է 134 գոլ: