Իտալական ոստիկանությունը առգրավել է Ֆրենսիս Բեկոնի 500 կեղծ նկարներ
Իտալիայում ոստիկանները առգրավել են իռլանդացի նկարիչ Ֆրենսիս Բեկոնի 500 կեղծ նկարներ: Այս մասին հայտնում է «ANSA» գործակալությունը:
Կտավները, որոնք իբր ստորագրել է անձամբ Բեկոնը, ոստիկանները հայտնաբերել են կասկածյալներից մեկի տան խուզարկության ժամանակ: Գործով ներգրավված ձերբակալված անձինք մեղադրվում են արվեստի գործեր կեղծելու, խարդախության և փողերի լվացման մեջ:
Հայտնի է, որ որոշ կեղծ նկարներ վաճառվել են բնօրինակների գնով։ Դրանց համար վճարվել է 10 հազար եվրոյից մինչև 600 հազար եվրո: Առգրավված բոլոր աշխատանքների կեղծման փաստն այս պահին ապացուցված չէ։