Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուներին ընդունելության համար․ Կրիշտիանու Ռոնալդու
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դիմել է թիմի երկրպագուներին:
Վերադարձից հետո առաջին խաղում Ռոնալդուն դուբլ ձեւակերպեց «Նյուքասլի» դեմ խաղում (4-1) «Օլդ Թրաֆորդում»:
«Մենք արդեն տրամադրված ենք Չեմպիոնների լիգայի հանդիպման համար, բայց ես չէի կարող շնորհակալություն չհայտնել մեր երկրպագուներին այն հիասքանչ ընդունելության համար, որ նրանք ցուցաբերեցին «Օլդ Թրաֆորդում»: Զարմանալի էներգիա և զարմանալի աջակցություն, որը մի փոքր հեշտացնում է մեր աշխատանքը: Մենք կանենք հնարավոր ամեն ինչ ՝ լավ տրամադրություն պահպանելու համար»,-գրել է Ռոնալդուն Instagram-ում: