Բրիթնի Սփիրսը կրկին նշանադրվել է
Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսը և նրա երիտասարդ ընկերը՝ մոդել Սեմ Ասգարին, նշանվել են: Այս մասին փոփ դիվան հայտնել է Instagram-ի իր էջում:
«Ես չեմ կարողանում հավատալ»,- գրել է երգչուհին:
Փեսայի մենեջերը «TMZ»-ին հայտնել է, որ Ասգարին երգչուհուն առաջարկություն է արել սեպտեմբերի 12-ին. դա տեղի է ունեցել Բրիթնիի տանը: Սփիրսը և Ասգարին միասին են արդեն հինգ տարի: Նրանք ծանոթացել են 2016-ի հոկտեմբերին՝ երգչուհու «Slumber Party» տեսահոլովակի նկարահանման ժամանակ: Սփիրսը Instagram-ում իր հարաբերությունների մասին խոսել է 2017-ի առաջին օրը: