Հայաստանի հանձնման համամասնակից եք, քանի փողոցը ոտքի չեք հանում. Աննա Աբրահամյանը՝ ընդդիմությանը
Միևնույն է՝ Հայաստանի հանձնման համամասնակից եք, քանի փողոցը ոտքի չեք հանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Աննա Աբրահամյանը:
««Կառուցողական» ընդդիմությունը նույնքան թուրքին նվեր է, որքան դավաճան իշխանությունը։ Ամբիոնը ո՛ր կողմից էլ գրկեք, դեմքներիդ ո՛րքան էլ քննողական արտահայտություն դրոշմեք , ձեր հարցերը ո՛րքան էլ պճնեք իբր բարդ ու «անկյուն գցող» բանաձևերով, միևնույն է՝ Հայաստանի հանձնման համամասնակից եք, քանի փողոցը ոտքի չեք հանում»։