«Էվերթոն»-ը ցանկանում է վաճառել Խամես Ռոդրիգեսին
Խամես Ռոդրիգեսին չհաջողվեց հեռանալ «Էվերթոն»-ից այս ամառ, քանի որ ոչ ոք պատրաստ չէր վճարել նրա շաբաթական 250,000 ֆունտ աշխատավարձը։ Այս մասին հայտնում է Football Insider-ը:
«Էվերթոն»-ի նոր գլխավոր մարզիչ Ռաֆա Բենիտեսը չի տեսնում Խամեսին իր ծրագրերում, ուստի ցանկանում է նրան վաճառել և այդ գումարով, ինչպես նաև նրա բարձր աշխատավարձով նոր ֆուտբոլիստներ գնել։
Ընդգծենք, որ նրա ծառայություններով հետաքրքրված են մի շարք եվրոպական ակումբներ։ Լոնդոնյան ակումբն ամեն դեպքում ցանկանում են Խամեսից ազատվել ժամանակից շուտ։