Անսու Ֆաթին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնա»-ի հետ
Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն` Անսու Ֆաթին «Բարսելոնա»-ին ասել է, որ ցանկանում է մնալ ակումբում:
18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Կամպ Նոու»-ում ավարտվում է մրցաշրջանի ավարտից հետո, և ակումբը ցանկանում է հասնել նրան, որ նա երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Ֆատիի գործակալ Ժորժե Մենդեշն «Մանչեսթեր Սիթի»-ին առաջարկել է Ֆաթիի ծառայությունները, սակայն «Բարսա»-ն վստահ է, որ նա չի հեռանա և կմնա ակումբում երկար ժամանակ։