Կինգսլի Կոմանը ցանկանում է հանդես գալ Անգլիայում
Ըստ «Le 10 Sport»-ի Կինգսլի Կոմանը ամենայն հավանականությամբ նոր պայմանագիր չի ստորագրի Մյունխենի «Բավարիա»-ի հետ: Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
25-ամյա խաղացողի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականին, և Գերմանիայի չեմպիոններն աշխատում էին նրա պայմանագիրը երկարաձգելու համար:
Կոմանը ցանկանում է իր ուժերը փորձել Պրեմիեր լիգայում։ Նշվում է, որ նրա ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլ»-ը և «Մանչեսթեր Սիթի»-ն։