«Յուվենտուսը» հետաքրքրված է Ուսման Դեմբելեի ծառայություններով
«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։
Այս մասին հայտնում է Calcio Mercato- ն: «Բյանկոներիները» ցանկանում են հունվարին ամրապնդել հարձակման գիծը, այդ ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստը ազատ կլինի բանակցել իտալական ակումբի հետ։
Ենթադրվում է, որ «Բարսան» աշխատում է Դեմբելեին նոր պայմանագիր առաջարկելու ուղղությամբ։