«Բավարիա»-ն արդեն գտել է Ռոբերտ Լևանդովսկու իրավահաջորդին
«Չելսիի» հարձակվող Տիմո Վերները հայտնվել է Բունդեսլիգայի գրանդի տեսադաշտում։ Ինչպես հայտնում է Goal.com-ը՝ հաջորդ ամռանը Մյունխենի «Բավարիա»-ի տրանսֆերային գլխավոր նպատակը հենց Վերներն է։
Գերմանական ակումբը ցանկանում է, որ Վերները դառնա Ռոբերտ Լևանդովսկու իրավահաջորդը։
Ընդգծենք, որ Լոնդոնի «Չելսին» Վերներին կվաճառի այն դեպքում, եթե կարողանա հաջորդ ամռանը թիմ հրավիրել Էրլինգ Հոլանդին։ Ընդգծենք, որ Հոլանդին ցանկանում են գնել եվրոպական մի շարք այլ գրանդ ակումբներ։