«Լիվերպուլը» ցանկանում է գնել Ֆրանկ Կեսսիեին
Իտալական «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսսիեն հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը մերժել է միլանյան ակումբի առաջարկած պայմանները և ցանկանում է ստանալ ավելի բարձր աշխատավարձ։
Նշվում է, որ անգլիական ակումբը պատրաստ է Կեսսիեին վճարել իր ցանկացած աշխատավարձը։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։