Դավիդ Լուիզը կարիերան կարող է շարունակել Բրազիլիայում
«Արսենալի», «Չելսիի» և «ՊՍԺ» -ի նախկին պաշտպան Դավիդ Լուիզը կարող է կարիերան շարունակել «Ֆլամենգոյում»:
Ռիո դե Ժանեյրոյի ակումբը բանակցություններ է վարում 34-ամյա բրազիլացու գործակալի հետ մինչև 2023 թվականի դեկտեմբեր պայմանագրի շուրջ, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Վերջին երկու մրցաշրջաններում ֆուտբոլիստը հանդես է եկել «Արսենալում»: Այժմ նա ազատ գործակալի կարգավիճակում է: