Սերխի Ռոբերտոն կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ
Սերխի Ռոբերտոն մոտ է «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագիր կնքելուն։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն:
29-ամյա ֆուտբոլիստը կգնա աշխատավարձի կրճատման՝ «Կամպ Նոու»-ում մնալու համար։ Հիշեցնենք, որ Ռոբերտոյի պայմանագիրն ավարտվում է այս մրցաշրջանի ավարտին։
Նրա նոր պայմանագրի մասին այլ մանրամասներ հայտնի չեն։