«Մանչեսթեր Սիթի»-ն ցանկանում է գնել «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսին
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրված է իտալական «Միլան»-ի պաշտպան Տեո Էրնանդեսի ծառայություններով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ Տեոյի ծառայություններով ամռանը հետաքրքրված էր նաև «ՊՍԺ»-ն։
Հիշեցնենք, որ Տեոն միլանյան թիմին միացավ 2019 թվականին։ Նա Իտալիա տեղափոխվեց Մադրիդի «Ռեալ»-ից։