Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. «Հրապարակ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս. «Հրապարակ»Կարեն Անդրեասյանը ՄԻԵԴ-ում պարզաբանումներ է ներկայացնում իր ԲԴԽ նախագահության տարիներին պաշտոնից ազատված դատավորների գործերով. «Ժողովուրդ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ»Մոսկվան ու Երևանը փոխում են դեսպաններին․ ինչ է կատարվում փակ դիվանագիտական խողովակներում. «Ժողովուրդ»Հայաստան-Լատվիա՝ 2։0Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»ՀՀ դեսպանն ու Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարը քննարկել են երկկողմ օրակարգը«TRIPP-ի շրջանակում զգալի առաջընթաց է գրանցվել»․ Ադրբեջանի փոխարտգործնախարարԱբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհովԱրամ Ա. Կաթողիկոսը բարձր է գնահատել Շնորհալի երգչախմբի ծառայությունըԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍաղաթելյան․ Արցախում ոչնչացնում են հայկական ժառանգությունը, իսկ Երևանում՝ ջնջում հերոսների նկարներըՀայաստանը և ԵՄ-ն քննարկել են բարձր տեխնոլոգիաների և ԱԲ ոլորտներում համագործակցության ընդլայնումըԱնգոլայի հետ ստորագրվել է մուտքի արտոնագրի վերացման համաձայնագիրՀայաստանի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգանՌանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՈղբերգական դեպք Վանաձոր-Սպիտակ ճանապարհին․ վարորդը հանկարծամահ է եղելԻնչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՀամաշխարհային պարտքը հասել է ռեկորդային 365 տրիլիոն դոլարիՌոսսելխոզնադզոր․ ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումըՄիրզոյանը Հունգարիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ռազմավարական օրակարգի թեմաներըԱլբերտ Հովհաննիսյանն ու մյուս նահատակները պատմության մեջ են որպես հերոսներ․ ԱբրահամյանՊեսկով․ պետք է հնարավորինս արագ վերսկսել Պետդումայի աշխատանքը նոր կազմովՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելԽորեն Ա. Կեդրոնի հոգաբարձությունը ստացել է Վեհափառ Հայրապետի օրհնությունըԵրուսաղեմում 9-ամյա հայ տղայի դեմքին պղպեղային սփրեյ են փչելԼեհաստանում ենթադրել են, որ Ռուսաստանը կբարձրացնի Հայաստանի համար գազի գինըԹրամփը հայտարարել է Չինաստանի հետ հարաբերություններում «հսկայական առաջընթացի» մասինՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովԳագիկ Ծառուկյանի կենդանիներին ուզում են 2-րդ անգամ քնեցնել․ Իվետա ՏոնոյանՄահացել է Սերգեյ Սոսեդովը. նա գլորվել է աստիճաններից և մահացու վնասվածք ստացելՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՀրազդանի համայնքային ոստիկանները ինքնաձիգ և փամփուշտներ են հայտնաբերելՄի քիչ համբերեք, «Կիկոսի մահը» կտեսնեք․ Սամվել ԿարապետյանԱզգերի լիգա․ Հայաստան-Լատվիա․ մեկնարկային կազմերԻրանը պատրաստ է հրաժարվել մինչև 60% հարստացված ուրանից. Մասուդ ՓեզեշքիանԴասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվելՀայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլՔննարկվել է ԵՄ-ՀՀ մարդու իրավունքների երկխոսության շրջանակում համագործակցության հետագա զարգացումըՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին․ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորՄահացել է Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի տնօրեն Սամվել ՄեսրոպյանըԱրմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/11 հասցեում գտնվող հողատարածքըԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» ԲԿՊետության ուժը ոչ թե ամեն ինչ կառավարելու, այլ իր իրավասության սահմանները գիտակցելու մեջ է
Ինչու են Գագիկ Ծառուկյանին կրկին տարել Քննչական կոմիտե
Սերժ Սարգսյանը ԵԺԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպման ընթացքում շեշտել է արժեքների վրա խարսխված քաղաքականություն իրականացնելու կարևորությունըՊարադոքսալ վիճակ է. Վահե Հովհաննիսյան
Հասարակություն

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները կաթիլային համակարգն անջատել ու կատետորը ձեռքին դուրս են գրել տենդից թուլացած 7 ամսական երեխային ու նրա հուսահատ մորը

Երևանի բնակչուհի Ժաննա Ասատրյանն իր 7 ամսական աղջնակի հետ դարձել է բժիշկների անտարբերության զոհ։

Սեպտեմբերի 4-ին՝ շաբաթ օրը, կինն իր աղջնակի՝ 7 ամական Արփի Ավետիսյանի հետ, տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ժաննա Ասատրյանը NEWSPRESS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ինքը և երեխան բարձր ջերմությամբ են մտել հիվանդանոց։ 

Նրա խոսքով՝ հենց սկզբից իր և երեխայի նկատմամբ անբարյացկամ վերաբերմունք է նկատվել բժիշկների կողմից։ Վերջիններս այնքան էլ չեն ցանկացել ընդունել նրան իրենց հիվանդանոցում։

«Բերեցին, տվեցին ինձ մի թուղթ և ասացին՝ ստորագրիր, որ հրաժարվում ես ստացիոնար բուժումից։ Ասացի՝ ես չեմ հրաժարվում, դուք եք մասնագետը, դուք պետք է ասեք՝ պե՞տք է բուժում ստանալ հիվանդանոցում, թե՞ ուզում եք տուն ուղարկել»,-պատմում է մեր զրուցակիցն ու խոստովանում, որ բժիշկների հետ այդ պահին մի թեթև վիճաբանություն են ունեցել։

Ի վերջո, երեխայի վիճակով մտահոգված՝ մորն ու նրա աղջնակին հիվանդասենյակ են տարել, միջերակային են միացրել։ Այդպես հիվանդանացում մայրն ու իր փոքրիկն անցկացրել են 2 օր։ Միայն երկուշաբթի օրը հիվանդանոցում որոշել են նրանցից ՊՇՌ թեստ վերցնել։ 

Կինն ընդգծում է, որ հիվանդանոցում իրեն ասել են, որ թեստի պատասխանները բացասական են, սակայն քիչ հետո նրան զանգահարում է պոլիկլինիկայի տեղամասային բժշկուհին ու հայտնում, որ թեստի պատասխանը դրական է։

Կնոջ անհանգստությանն արձագանքելով՝ հիվանդանոցի բժիշկները գտել են թեստի պատասխանն ու իբր ներողություն խնդրել թյուրիմացության համար՝ հաստատելով, որ իսկապես դրական պատասխան է ստացվել, և երեխան կորոնավիրուսուվ հիվանդ է։

«Այդ պահից սկսած՝ մեր նկատմամբ վերաբերմունքը փոխվեց, երևի նրա համար, որ մենք վարակիչ ենք իրենց համար։ Ասացին՝ դուք էստեղից պետք է դուրս գաք, զանգեք Շտապօգնություն, թող գան, ձեզ էստեղից տանեն»,- պատմում է կինը։

Նրան են հանձնել երեխայի հիվանդության էպիկրիզը (որի մեջ, ի դեպ, նշված է, որ երեխայի բրոնխները ախտահարված են) և դուրս գրել հիվանդանոցից։

Առանց մեկ անգամ ևս չափելու երեխայի ջերմությունը, առանց անալիզներ վերցնելու և անգամ  երեխայի թևից առանց կատետորը հանելու՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները դուրս են գրել երեխային ու մորը հիվանդանոցից՝ թողնելով նրանց բախտի քմահաճույքին։

Հուզված մայրը, ծանր հոգեվիճակով, չի էլ նկատել, որ կատետորը մնացել է երեխայի ձեռքին։ Մոր խոսքով՝ երեխայի վիճակը դուրս գրվելուց հետո ավելի է վատացել։

«Շատ թույլ է՝ գլուխն անընդհատ ուսիս, ու քթերից անընդմեջ հոսելով»,- ասաց տիկին Ժաննան։

Նա երեխային տարել է պոլիկլինիկայի տեղամասային բժշկի մոտ։ Վերջինս ոչ մի այլ հիվանդանոց չի ուղարկել փոքրիկին։ Միայն նշանակումներ է արել ու ասել, որ մայրը կապի մեջ լինի իր հետ։

Ժաննան նկատում է, որ իր երեխայի հետ նույն հիվանդասենյակում ևս մի փոքրիկ կար, ով աղիքային խնդիրներ ուներ, սակայն նրա նկատմամբ էլ լուրջ վերահսկողություն չկար։

Այլ կերպ ասած՝ շաբաթ-կիրակի օրերին հիվանդանոցը հանգստանում է, ու հիվանդների հերն էլ անիծած։

Համենայնդեպս, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը մեզ հետ զրույցում ասաց, թե երեխային ու մորը բարձր ջերմությամբ ընդունել են շաբաթ օրը, սակայն քանի որ շաբաթ-կիրակի է եղել, ուստի թեստավորումը եղել է երկուշաբթի օրը։

Իսկ այն, որ երեխային այդ ծանր վիճակով դուրս են գրել, ըստ Գևորգ Դերձյանի, դա այնքան էլ ճիշտ չէ։ Նրա խոսքով՝ երեխայի վիճակը եղել է կայուն։

Իհարկե, «կայուն» ասվածը շատ հարաբերական է, քանի որ դուրս գրվելուց հետո էլ երեխան բարձր ջերմություն է ունեցել, բայց հիվանդանոցի բժիշկներին դա այնքան էլ չի հետաքրքրում։ Կարևորը՝ հիվանդանոցի պատերից դուրս ու իրենցից հեռու։

«Մեր բժշկուհին կապվել է տեղամասային բժշկուհու հետ, որպեսզի տնային պայմաններում բուժումը շարունակվի, որովհետև «Քովիդ»-ով հիվանդ երեխան չի կարող մեր հիվանդանոցում բուժվել»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԿ-ի մամուլի խոսնակը։

Ինչ վերաբերում է երեխայի ձեռքի կատետորին, ապա ԲԿ-ում դա ողբերգություն չեն համարում։ Ըստ Գևորգ Դերձյանի՝ այն թողել են՝ այլ բուժհիմնարկում երեխայի բուժումը շարունակելու նպատակով։

«Ոչ ոք չի ասել՝ երեխային տար տուն, ասել են՝ տար մեկ այլ բուժհիմնարկ՝ բուժումը շարունակելու համար»,- ասում է Գևորգ Դերձյանը։

Ասելը՝ ասել են, սակայն փաստն այն է, որ երեխային բուժում են նշանակել տան պայմաններում, ու տեղամասային բժշկուհին էլ հրաժարվել է կատետորը հեռացնել․ «Իրենք են դրել, թող իրենք էլ հեռացնեն»,- ասել է նա։

Իսկ իրենք, այսինքն՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկները, նույնիսկ հարկ չեն համարել Շտապօգնություն կանչել և կազմակերպել երեխայի տեղափոխումը մեկ այլ հիվանդանոց։ 

Մինչդեռ գուցե մեզնից շատերն անգամ փողոցում պատահական անցորդի համար Շտապօգնություն են կանչել ու օգնել նրան տեղափոխվել հիվանդանոց, երբ տեսել են, որ նա վատ է զգում իրեն։ Իսկ այս դեպքում կյանքեր փրկելու՝ Հիպոկրատի երդում տված բժիշկները միջմկանային ներերակային կաթիլային համակարգն անջատել ու պարզապես «դուրս են վռնդել» իրենց հիվանդանոցից տենդից թուլացած երեխային զուտ նրա համար, որ ««նման երեխաներին» իրենց մոտ չեն բուժում»․․․

Արմինե Մկրտումյան