Դեռ վաղ է ասել, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան․ Ռոնալդոն խոսել է «ՊՍԺ»-ի մասին
Բրազիլացի նախկին հարձակվող Ռոնալդոն կիսվել է իր մտածմունքներով «ՊՍԺ»-ի ՝ բարձրակարգ տրանսֆերներից հետո Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունների մասին:
«Դեռ վաղ է ասել, թե ով կհաղթի Չեմպիոնների լիգան: Պատկերը սկսում է ձևավորվել քառորդ եզրափակչում:
«ՊՍԺ»-ն գտնվում է լավ կարգավիճակում, բայց մի բան է խոսել և մեկ այլ բան խաղալ:
Խաղադաշտում շատ կարևոր գործոններ կան: Ես խաղացել եմ «Ռեալում», գրեթե հինգ մրցաշրջան «Գալակտիկոսների» կազմում և չեմ հաղթել Չեմպիոնների լիգան:
Հաղթանակը հնարավոր չէ մաթեմատիկորեն հաշվարկել, նույնիսկ եթե ձեր թիմում կան լավագույն խաղացողները, ինչը վերաբերում է նաև փարիզցիներին»,- ասել է բրազիլացին DAZN-ին տված հարցազրույցում: