Հայաստանից Ռուսաստան փորձել են մաքսանենգ ճանապարհով 150 հազար ծխախոտ արտահանել
Երևանից «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայան ժամանած երկու ուղևորների ուղեբեռում հայտնաբերվել է ծխախոտային արտադրանքի առանց ակցիզային դրոշմանիշերի մեծ խմբաքանակ։ Այս մասին հաղորդում է «Դոմոդեդովոյի» մաքսային ծառայության մամուլի ծառայությունը:
«Հայտնաբերված ապրանքների թվում են այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են «VIP Blue», «Black Tip», «Garni»,«Cigaronne»՝ 631 բլոկ և 1197 տուփ ծխախոտի չափով, կամ ավելի քան 150 հազար ծխախոտ»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ սա մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանից չդրոշմավորված ծխախոտ ներկրելու փորձի երկրորդ դեպքն է: