Միշտ հաճելի է խաղալ լավագույնների հետ․ Պոգբան խոսել է Ռոնալդուի մասին
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան խոսել է ակումբի տրանսֆերների մասին: «Վարանի այս քայլը լավ նորություն է ակումբի համար:
Մենք հիանալի հարաբերություններ ունենք նրա հետ, մենք վաղուց ենք ծանոթ: Եվ ես ուրախ եմ, որ նա մեզ հետ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, նա ունի փորձ և հմտություն:
Ինչ վերաբերում է Ռոնալդուին, ապա միշտ հաճելի է խաղալ լավագույնների հետ, իսկ հիանալի ֆուտբոլիստի հետ մարզվելու հնարավորությունը ունենալով կշահեն բոլոր խաղացողները։ Նրա շնորհիվ թիմի մակարդակը կբարձրանա»,-ասել է Պոգբան Telefoot- ին: