Նեյմարն առանց մարզաշապիկի լուսանկար է հրապարակել (ֆոտո)
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը լուսանկար է հրապարակել Բրազիլիայի հավաքականի մարզաբազայից։
Լուսանկարում հարձակվողն առանց շապիկի է: «Hah»,-գրել է Նեյմարը լուսանկարի տակ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ բրազիլացին պատասխանել էր երկրպագուների քննադատություններին, որոնք կապված էին նրա ավելորդ քաշի հետ։
Այս լուսանկարով ևս Նեյմարը ցույց է տվել իր կազմվածքն ու դրանով ակնարկել, որ ավելորդ քաշի հետ կապված խնդիրներ չունի։