Թուրքական ակումբը հետաքրքրված է Խամես Ռոդրիգեսի ծառայություններով
Թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիր» ակումբը հետաքրքրված է Լոնդոնի «Էվերթոն»-ի ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսի ծառայութուններով։ Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։
Նշվում է, որ թուրքական ակումբը ցանկանում է ձմռանը թիմ հրավիրել կոլումբիացուն, սակայն չկա ոչ մի հստակ տեղեկություն, թե արդյոք Խամեսը ցանկանո՞ւմ է հանդես գալ Թուրքիայում։
Ընդգծենք, որ Խամեսի ծառայություններով հետաքրքված է նաև իտալական «Միլանը»։