Նեյմարը պատասխանել է իր ավելորդ քաշի մասին քննադատություններին
«ՊՍԺ»-ի եւ Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարը խոսել են երկրպագուների կասկածների մասին, որ նա ավելորդ քաշ ունի:
«Արդյո՞ք մենք լավ խաղացինք: Ոչ, Մենք հաղթեցինք։ Եվ ուրիշ ոչինչ մեզ չի անհանգստացնում: Ես հագա L չափի մարզաշապիկ: Ես լավ եմ զգում ինձ այս քաշով: Հաջորդ անգամ ես M- չափս կխնդրեմ »,-գրել է Նեյմարը Instagram- ում:
Սեպտեմբերի 3-ին Բրազիլիան 2022 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլում խաղաց Չիլիի հետ և հաղթեց 1-0 հաշվով: Նեյմարն անցկացրեց ամբողջ հանդիպումը: