Վաղ թե ուշ նա կխաղա «Ռեալ»-ում․ Կարիմ Բենզեման խոսել է Կիլիան Մբապպեի մասին
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վստահ է, որ «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապեն կտեղափոխվի մադրիդյան ակումբ:
«Վաղ թե ուշ նա կխաղա «Ռեալում»: Մենք շատ լավ համագործակցում են, կուզենայի, որ Մբապպեն ինձ հետ խաղար «Ռեալ»-ում: Բայց նա նաև պետք է հարգի իր ներկայիս ակումբը»,-ասել է Բենզեման «RTL»-ի եթերում:
Ընդգծենք, որ մադրիդյան ակումբն այս տրանսֆերային պատուհանին ամեն կերպ փորձեց ձեռք բերել Մբապպեին, սակայն չստացվեց։