Մանչեսթեր Յունայթեդը» միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում Կրիշտիանու Ռոնալդու
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» վերադառնալու մասին:
««Մանչեսթեր Յունայթեդ»-ն այն ակումբն է, որը միշտ առանձնահատուկ տեղ է զբաղեցրել իմ սրտում, և ես շոյված եմ բոլոր այն հաղորդագրություններով, որոնք ստացել եմ ուրբաթ օրը տեղափոխության մասին հայտարարությունից հետո: Ես անհամբեր սպասում եմ, թե երբ կխաղամ «Օլդ Թրաֆորդ»-ում՝ և նորից կտեսնեմ բոլոր երկրպագուներին:
Ես անհամբերսպասում եմ, թե երբ եմ միանալու թիմին միջազգային խաղերից հետո և հույս ունեմ, որ մեզ սպասվում է շատ հաջող մրցաշրջան»,- ասել է Ռոնալդուն: