«Յուվենտուս»-ը մանրամասներ է ներկայացրել Ռոնալդուի տրանսֆերից
«Յուվենտուս»-ը մանրամասներ է ներկայացրել է Կրիշտիանու Ռոնալդուի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխելու գործարքից։
Իտալական ակումբի հայտարարության մեջ նշվում է, որ պորտուգալացու համար «Մանչեսթեր Յունայթեդ»-ը կվճարի 15 միլիոն եվրո: Այս գումարը վճարվելու է հինգ տարվա ընթացքում:
Պայմանագիրը նախատեսում է բոնուսներ: Առավելագույն գումարը, որը «Յուվենտուս»-ը կարող է ստանալ, եթե Ռոնալդուն հաջող հանդես գա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, կազմում է 8 միլիոն եվրո: