Կիլիան Մբապպեն «Ռեալ» կտեղափոխվի ձմռանը
Հարձակվող Կիլիան Մբապպեն մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «ՊՍԺ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Sky Sports»-ը՝ ֆրանսիական ակումբը հարձակվողի հետ նոր գործարքի հնարավորություն չունի:
Երեկ Կիլիանը կրկին փարիզյան թիմ ղեկավարներին ասել է, որ չի երկարաձգի պայմանագիրը: Մբապեն ծրագրում է հունվարին նախնական պայմանագիր կնքել «Ռեալ»-ի հետ:
Նա գիտի, որ բոլոր բարձրակարգ ակումբները ցանկանում են իրեն ձեռք բերել հաջորդ ամառ, բայց նա մտադիր է տեղափոխվել Մադրիդ: