Ռոնալդուի՝ «Յուվենտուս»-ից հեռանալուց հետո սոցիալական ցանցերում իտալական թիմի բաժանորդների թիվը նվազել է 200 հազարով
Հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը «Յուվենտուս»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» ազդել է թուրինյան ակումբի վրա սոցիալական ցանցերում:
Երկու օրվա ընթացքում 200,000 մարդ չեղարկել է Instagram-ում «Յուվենտուս»-ի բաժանորդագրությունը։ Այս մասին հայտնում է beIN Sports-ի լրագրող Տանկրեդի Պալմերին:
Այս պահին թուրինյան թիմի Instagram-ն ունի 51 միլիոն բաժանորդ: Ընդգծենք, որ այս ֆոնին սոցիալական ցանցերում ավելանում են մանչեսթերյան թիմի բաժանորդները։