«ՊՍԺ»-ն Կիլիան Մբապպեի դիմաց «Ռեալ»-ից պահանջում է 215 միլիոն եվրո գումար
Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է «ՊՍԺ»-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու փորձերը մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակումը:
Մադրիդը 22-ամյա ֆրանսիացու համար նոր առաջարկ է պատրաստում, որի համար փարիզյան ակումբը պահանջում է 215 միլիոն եվրո, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Աղբյուրի համաձայն, Մբապպեն արդեն համաձայնեցրել է պայմանագիրը «Ռեալ»-ի հետ մինչև 2027 թվականը՝ տարեկան 35 միլիոն եվրո աշխատավարձով։
Նշվում է նաև, որ Մբապպեն կարող է վաճառվել 180 միլիոնով, եթե գործարքում ներառվի մադրիդյան թիմի մեկ խաղացող։