Զորիկ Պողոսյանը սահմանել է նոր ռեկորդ` առաջ անցնելով ադրբեջանցի մարզիկի նախկինում սահմանած ռեկորդից (տեսանյութ)
Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Դյուցազնագրքի և Գինեսի ռեկորդակիր Զորիկ Պողոսյանը գրանցեց իր հերթական հաղթանակը։
Նա սահմանեց համաշխարհային արդեն երրորդ ռեկորդը։ Հայ մարզիկն այս ռեկորդով իր հետևում թողեց ադրբեջանցի մարզիկին` նախկինում նրա սահմանած ռեկորդով։
Զորիկ Պողոսյանը, իր ուսերին պահելվ 200 կգ ծանրաքարերը, 7վրկ կքանստած պահելուց հետո բարձրացել ու 10 անգամ նորից կքանստել ու բարձրացել է` դառնալով համաշխարհային եռակի ռեկորդների հեղինակ:
Մարզիկը խոստանում է, որ առաջիկա ամիսներին սպասենք արդեն բոլորովին նոր ռեկորդի:
Հատկանշական է, որ Զորիկ Պողոսյանի ռեկորդին են անդրադարձել նաև միջազգային ԶԼՄ֊ները։
Մանրամասները` տեսանյութում