«ՊՍԺ»-ն Մբապպեին վաճառելու դեպքում ցանկանում է գնել Էրլինգ Հոլանդին
«ՊՍԺ»-ն մտադիր է նոր տրանսֆերներ իրականացնել, եթե հարձակվող Կիլիան Մբապեն տեղափոխվի «Ռեալ»:
L'Équipe- ը պնդում է, որ եթե 22-ամյա հարձակվողը հեռանա Փարիզից, փարիզյան թիմի թիրախում կլինեն Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան և «Ռենի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգը:
Նշենք, որ Պոգբայի ու Կամավինգի պայմանագրերն ակումբների հետ ավարտվում են 2022 թվականի ամռանը: Նրանք դեռ չեն պայմանավորվել նոր պայմանագրերի շուրջ:
Հաղորդվում էր, որ Մբապեն արդեն ասել էր փարիզյան թիմի խաղացողներին «Ռեալ» մոտալուտ տեղափոխության մասին և հրաժեշտ է տվել նրանց: Գործարքը գնահատվում է 170 + 10 միլիոն եվրո: