Կիլիան Մբապպեն ցանկանում է հեռանալ․ Լեոնարդո
Մադրիդի «Ռեալին» զարմացնում է «ՊՍԺ» -ի արձագանքը հարձակվող Կիլիան Մբապպեի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններում: Երեկ փարիզցիների սպորտային տնօրեն Լեոնարդոն ասել է, որ նրանց առաջարկած գումարը քիչ է։
«Մբապպեն ցանկանում է հեռանալ: Ակումբը չի պատրաստվում նրան պահել, բայց դա տեղի կունենա, եթե վաճառքը լինի մեզ համար ցանկալի պայմաններով»:
Մադրիդյան ակումբը կարծում է, որ իրենք գործել են հնարավորինս ճիշտ և շփվել են փարիզյան ակումբի հետ ամենաթափանցիկ ձևով: Միևնույն ժամանակ «Ռեալը» շարունակում է հանգիստ լինել, քանի որ վստահ է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակում իրենք կգնեն Մբապպեին։