«Մանչեսթեր Սիթին» Ռոնալդուին տարեկան պատրաստ է վճարել 15 միլիոն եվրո աշխատավարձ
Հայտնի են դարձել երկու տարվա պայմանագրի պայմանները, որոնք «Մանչեսթեր Սիթին» առաջարկել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ի լրագրող Ջանլուկա Դի Մարզիոն:
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 36-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին վճարել տարեկան 15 միլիոն եվրո աշխատավարձ։
Նշենք նաև, որ ըստ որոշ տեղեկությունների ֆրանսիական «ՊՍԺ»-ն ևս հետևում է Ռոնալդուի շուրջ ստեղծված իրավիճակին և չի բացառվում, որ փարիզցիները ևս անցնեն գործի։