Ռոնալդուն վնասվածք է ստացել մարզման ժամանակ
«Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի կարողացել ավարտել այսօրվա մարզումը: Այս մասին հայտնում է Goal.com-ը։
Պորտուգալացին դժգոհել է աջ ձեռքի հետ կապված խնդիրներից և դուրս է եկել մարզման դաշտից բժիշկների ուղեկցությամբ։
36-ամյա ֆուտբոլիստի վնավածքի մասին այլ տեղեկություններ դեռևս չկան։