Ռոնալդուի վաճառքը օգուտ կբերի բոլորին․ Ջnովաննի Ջիլի
«Յուվենտուս»-ի նախկին նախագահ Ջnովաննի Կոբոլի Ջիլին հույս է հայտնել, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կլքի ակումբը:
«Ես միշտ անկեղծացել եմ և նշել, որ Ռոնալդուի հետ պայմանավորվելը սխալ էր: Այդ ներդրումները չեն կարող փոխհատուցվել: Նա հիանալի խաղացող է, բայց պետք է անկեղծ լինել։ Որքան շուտ նա հեռանա, այնքան լավ նրա և «Յուվենտուս»-ի համար:
Ռոնալդուի վաճառքը օգուտ կբերի բոլորին: Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ Ռոնալդուի պես մեկին կարելի է վաճառել մեկ շաբաթում։
Այնպես որ, կարծում եմ, որ նա «Յուվեում» կմնա ևս մեկ տարի: Հուսով եմ ՝ Ալեգրին գիտի, թե ինչպես օգտագործել նրան»։