Սարո Գևորգյանը հաղթեց «Նոր Ալիք-2021» մրցույթում
Սոչիում կայացած «Նոր Ալիք-2021» մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանի ներկայացուցիչ Սարո Գևորգյանը:
Երիտասարդ երգիչը մրցույթի առաջատարն էր մրցույթի հենց առաջին իսկ օրվանից:
Երգիչը ընդհանուր հավաքել է 267 միավոր: Երկրորդ հորիզոնականում Բուլղարիայի ներկայացուցիչ Դենիցա Կարասլավովան է, որը Հայաստանի ներկայացուցչին զիջում է 6 միավորով: