Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում, ինչ խոստման դիմաց. Թովմասյան
Կայքերում տեղեկություն կա, որ Ադրբեջանը հայտարարել է, թե համաձայնել է ռուսական կողմի՝ հրադադար հաստատելու վերաբերյալ նախաձեռնությանը (այսօր 10:00-ի դրությամբ): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
«Այս պահին Վարդենիսում եմ, կարծես թե կրակոցների ու տեխնիկայի ձայների ինտենսիվությունը պակասում է:
Բայց հիմա շատ կարևոր է, թե հրադադարն ինչ պայմաններով է հաստատվում... Ինչի՞, ի՞նչ խոստման դիմաց...
Պի՛նդ պիտի լինենք սիրելի ժողովուրդ»,-գրել է Թովմասյանը: