ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքի մուտքն անձնագրերով է
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Շիշ բռնող անունով հայտնի ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հարսանիքն է։
Մենք տեղեկացանք, որ հարսանիքը տեղի է ունենում Երեւանի ամենապահանջված ռեստորանային համալիրներից մեկում`Prime hall-ում։
Երկրի համար այս ծանր փուլում, երբ թշնամին տարբեր հատվածներում տեղակայված է ՀՀ սահմանին եւ կրակոցներ է արձակում, Սարգսյանի հյուրերը քաղաքական առաջին դեմքերն են, այդ թվում` Նիկոլ Փաշինյանն իր ընտանիքով։
Եւս մեկ հետաքրքիր տեղեկություն ստացանք, որ հարսանյաց սրահ մուտքը անձնագրերով է, այսինքն` եթե հրավիրյալը առանց անձնագրի մոտեցավ հանդիսության վայր, ապա նրան սրահ ներս չեն թողնի։ Նշենք, որ Սարգսյանի ընտրյալը Հայրապետյան եղբայրներից մեկի թոռնուհին է` Օլյա Հայրապետյանը։ Գրում է Hraparak.am_ը։