Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել գյումրեցիներից մեկի բնակարան. Aravot.am
Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։ Բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով արագ օգնության հասնել, քանի որ անծանոթ մի տղամարդ, որի խոսքերն ինքը չի հասկանում, փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում ու հարվածում է իրենց բնակարանի դուռը։ Այս մասին գրում է Aravot.am-ը:
Մեր տեղեկություններով՝ ոստիկանները, հասնելով տվյալ հասցե, այդ բնակարանի դիմացից ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել ՌԴ քաղաքացի, 35-ամյա Ա․Ս․-ին։ Պարզվել է, նա բնակվում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում, ՌԴ կայազորի 102-րդ ռազմաբազայի մարտական մեքենայի հրամանատար է, սերժանտ է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: