Ստավրոպոլում հայ պաշտոնյայի են սպանել
Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլ քաղաքում անհայտ անձը կրակել և սպանել է ոստիկանության բաժանմունքներից մեկի քրեական հետախուզության պետի տեղակալ Ռուսլան Աբովյանին: Այս մասին գրում է Լife.ru-ն:
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել գիշերը: Աբովյանն առնվազն 9 տեղից վիրավորում է ստացել: Նրա կյանքը փրկել չի հաջողվել. նա մահացել է հիվանդանոցում:
Սպանության կասկածանքով փնտրում են 1977թ.-ին ծնված Զաուրբեկ Կ.-ին: Ենթադրաբար, նա դեպքի վայրից փախել է մեքենայով, որը հետագայում լքված են գտել: Որոնողական աշխատանքները շարունակվում են: