Երեկ պատիվ ունեցա ընդունվել ՀՀ Փաստաբանների դպրոց... Գևորգ Պետրոսյան
48 տարեկանում դարձա դպրոցական… Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գևորգ Պետրոսյանը։
«Երեկ պատիվ ունեցա ընդունվել ՀՀ Փաստաբանների դպրոց… Այսուհետ հիմնական զբաղմունքս լինելու է իրավապաշտպան գործունեությունը…
Ամենաշատն ուրախ եմ այն բանի համար, որ այլևս չեմ շփվելու երդվյալ տգետների, ուղեղի սովաբուժությամբ զբաղվողների, անգրագիտության ակունքների, առնետի նման նյարդերդ կրծողների ու դեմքիդ ժպտացող, բայց մեջքիդ ետևում դավեր նյութող երկերեսանի «յուրայինների» հետ…»։