Ընտրությունները ոչինչ չեն փոխել` ո՛չ տղերքին ենք հետ բերել, ո՛չ Շուշին... զոհվածի հայր
Աբգար ջան։ Մի տարի, ուղիղ մի տարի առաջ քեզ ճանապարհեցինք բանակ։ Ֆեյսբուքյան իր էջում գրել է զոհված հերոս Աբգար Նազարյանը հայրը` Գեղամ Նազարյանը։
«Այսօր հաստատ կասեի՝ Աբ, Աբգար ջան, տեսար, ոնց մեկ տարին թռավ, հետո կասեի, դե շուտով կգանք Հադրութ, քեզ տեսնելու, իսկ դու կասեիր՝ մի էկեք, ես շուտով արձակուրդ եմ գալու։
Ես չեմ զանգի, չեմ ասի, դու չես առարկի, ոչ թե նրա համար, որ աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխություններ եղան, այլ մեր ժողովրդի գլխում այդ փոփոխությունները եղան, բերեցին պետության գլխին մեկին, որը մեր երկիր, պատերազմ, պարտություն ու աղետ բերեց։
Հիմա քո հետ մտովի ենք խոսում, հազարավոր մայրեր, հայրեր իրենց տղերքի հետ մտովի ու երազում են խոսում։
Աբգար ջան, Հայկազ ջան, Գոռ ջան, Վարդան ջան, Մխիթար ջան, Սամվել ջան, Սարո ջան, Արամ ջան, Արգամ ջան, Կարեն ջան, Գեւորգ ջան, Տիգրան ջան, Հայկ ջան, Անդրեաս ջան, տղերք ջան, գիտեմ, դուք Երկնքում դրա դատն եք իրականացնելու, իսկ մինչ այդ, երկրում՝ այստեղ մենք այն կիրականացնենք, որ երկիրը ապրելու հնարավորություն ստանա։
Ընտրությունները ոչինչ չեն փոխել, ոչ ձեզ ենք հետ բերել, ոչ Շուշին, ոչ էլ մոռացրել է ծանր, մարդկության պատմության մեջ չտեսնված հանցագործությունը։ Աբգար ջան, շատ ենք կարոտում...»,-գրել է Նազարյանը: