Իրանը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
Իրանը Հարավային Կովկասում խաղաղության կոչ է անում: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն՝ կապված Ադրբեջանի և Հայաստանի միջեւ սահմանային մարտերի հետ: Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը՝ Հաթիբզադենը հիասթափություն է հայտնել՝ կապված սահմանին մի քանի մարդու սպանության և վիրավորման հետ:
Վերջինս խաղաղության ու զսպվածության կոչ արել և հայտարարել՝ տարածաշրջանում խաղաղությանն ուղղված ցանկացած օգնություն ցուցաբերելու Իրանի պատրաստակամության մասին: